Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը պարտվեց 1/8 եզրափակչում

16:07 24.06.2019

Հայ բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը պարտվեց Եվրոպական երկրորդ խաղերի բռնցքամարտի մինչև 56 կգ քաշային կարգի մրցումների 1/8 եզչափակչում:

Մեր մարզիկը այս փուլում մրցեց իռլանդացի Կուրտ Ուոքերի հետ և պարտություն կրեց 1-4 հաշվով:

Մեր մարզիկը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ գեղեցիկ հաղթանակ էր տոնել՝ առավելության հասնելով ռումնիացի Ռոբերտ Էսեբիո Ժիտառուի նկատմամբ:

Այսօր ռինգ դուրս կգա նաև Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

Share |

Լրահոս

Loading...