Մինսկ-2019. Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին

16:55 24.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպական երկրորդ խաղերը: Մրցումային չորրորդ օրը պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները:

91+ կգ քաշային կարգում հաջող ելույթներ է ունենում Գուրգեն Հովհաննիսյանը: Մեր մարզիկը 1/16 եզրափակչում հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին:

Այսօր 1/8 եզրափակչում Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկ Իլյաս Մուչահիտին: Առավելության հասնելով 3-2 հաշվով՝ մեր ներկայացուցիչը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Տեսանյութը` ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարության

Այսօր ռինգ էր դուրս եկել նաև 56 կգ Ժիրայր Սարգսյանը, որը պարտվել է 1/8 եզրափակչում:

Share |

Լրահոս

Loading...