Մրցաշրջանի առաջին մեծ սուտը․ Նապոլին հայտարարությամբ հերքել է Ալանի և Ինսինյեի տեղափոխության լուրերը

23:49 24.06.2019

Իտալական «Նապոլին» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ ու բավականին կոշտ գնահատական է տվել թիմի ֆուտբոլիսներ Ալանի և Լորենցո Ինսինյեի անվան շուրջ պտտվող տրանսֆերային շշուկներին։ 

Իտալիայի փոխչեմպիոնների Twitter-յան պաշտոնական էջում տեղադրված հայտարարությունում ասված է հետևյալը․

«Թերթերը գրում են, թե իբր Անչելոտին համաձայնություն է տվել Ալանին և Ինսինյեին վաճառելու համար։ Մենք կարող ենք սա անվանել մրցաշրջանի առաջին մեծ սուտը։ «Նապոլիի» ֆուտբոլիստները չեն վաճառվում։ Նրանց արժեքին համապատասխան ոչ մի առաջարկ մենք չենք ստացել։ Եթե մենք ստանանք նման առաջարկներ, ապա կքննարկենք դրանք»։ 

Ավելի վաղ իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Կառլո Անչելոտին համաձայնություն է տվել Լորենցո Ինսինյեին և Ալանին վաճառելու համար։ 

Տրանսֆերային թոհուբոհի մեջ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ եվրոպական ակումբները պաշտոնական հայտարարության միջոցով հերքում են տարածված լուրերը։ Ավելի վաղ «Բենֆիկան» հերքել էր Ժոաո Ֆելիշի տեղափոխությունը Մադրիդի «Աթլետիկո»։ 

Share |

Լրահոս

Loading...