Հանուն վերադարձի Նեյմարը պատրաստ է ներողություն խնդրել Բարսելոնայի երկրպագուներից

14:29 24.06.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատրաստ է հրապարակավ ներողություն խնդրել «Բարսելոնայի» երկրպագուներից, որպեսզի վերադառնա կատալոնական ակումբ:

Ինչպես հայտնում է sport.es-ը, բրազիլացին պատրաստ է խոստովանել, որ նրա տեղափոխությունը ՊՍԺ ձախողում է եղել: Ավելի վաղ նշվում էր, որ 27-ամյա բրազիլացին ընդունել է «կապտանռնագույնների» կազմ վերադառնալու բոլոր պահանջները:

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ավարտված մրցաշրջանում բրազիլացին դարձել է 15 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ՝ Ֆրանսիայի առաջնության 17 հանդիպման ժամանակ:

Share |

Լրահոս

Loading...