ՄՅՈւ-ն հրաժարվել է Պոգբային փոխանակել Նեյմարի հետ

17:33 24.06.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:

The Independent-ը հայտնում է, որ փարիզցիները առաջարկ են արել անգլիական ակումբին փոխանակել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին Պոգբայի հետ: Հաղորդվում է, որ մանչեսթերյան ակումբը հրաժարվել է առաջարկից՝ Նեյմարի բարձր աշխատավարձի պատճառով (շաբաթական մոտավորապես 900 հազար ֆունտ): Բացի այդ, ՄՅՈւ-ի փոխնախագահ Էդ Վուդվորդը չի ցանկանում հրաժարվել Պոգբայի ծառայություններից:

Ավելի վաղ խոսվում էր, որ Պոգբան կարող է տեղափոխվել «Ռեալ» կամ «Յուվենտուս»:

Share |

Լրահոս

Loading...