Պաշտոնական. Պրոմեսը տեղափոխվեց Այաքս

23:05 24.06.2019

«Սևիլիայի» հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է ամստերդամյան ակումբի պաշտոնական կայքը:

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 5 տարով՝ մինչև 2024 թվականի հունիսը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15,7 մլն եվրո։

Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 33 հանդիպման (15-ը՝ հիմնական կազմում), որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ և  3 գոլային փոխանցման հեղինակ:

Պրոմեսը «Սևիլիա» է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակից» 2018 թվականի ամռանը: Ռուսական ակումբի կազմում Պրոմեսը դարձել է Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև երկրի սուպերգավաթակիր: 

Share |

Լրահոս

Loading...