Խամես. Ես ոչինչ չեմ կարող անել, գրեթե ամեն ինչ Ռեալն է որոշում

19:55 24.06.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին», սակայն որևէ պաշտոնական նորություն չկա:

«Հիմա մտածում եմ Ամերիկայի գավաթի մասին: Չգիտեմ ՝ որտեղ կշարունակեմ կարիերաս։ Որոշումը կախված է ակումբից։ «Ռեալում» կան մարդիկ, ովքեր որոշում են գրեթե ամեն ինչ, ես ոչինչ անել չեմ կարող։ Զիդանը՞, ես նրա հետ չեմ խոսել»,- ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականը, որտեղ հանդես է գալիս Խամեսը, Ամերիկայի գավաթի խաղարկությունում 9 միավորով գլխավորեց B խումբը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Share |

Լրահոս

Loading...