Ռեալը 50 միլիոն եվրո է պահանջում Տոտենհեմից

21:07 24.06.2019

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է դիտարկել կիսապաշտպան Դանի Սեբալյոսի վաճառքի հնարավորությունը։

Մադրիդցիները հույս ունեն 21-ամյա իսպանացու վաճառքից ստանալ առնվազն 50 միլիոն եվրո: Սեբալյոսը ցանկանում է թիմից հեռանալ վարձավճարով, սակայն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր չի կապում նրա հետ և պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին առանց հետգնման հնարավորության:

Սեբալյոսի համար մղվող պայքարում առաջ է անցել Լոնդոնի «Տոտենհեմը»։ Հաղորդվում էր նաև «Միլանի» հետաքրքրության մասին։

Share |

Լրահոս

Loading...