Ռեալի լեգենդները բարեգործական խաղում հաղթել են Չելսիի լեգենդներին

00:30 24.06.2019

Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում բարեգործական խաղ է կայացել «Ռեալի» ու «Չելսիի» լեգենդների միջև:

Գոլառատ խաղում 5-4 հաշվով հաղթանակի է հասել «Արքայական ակումբի» թիմը: «Ռեալի» կազմում դուբլ են ձևակերպել Ռաուլն ու Ֆերնանդո Մորյենտեսը: Եվս մեկ գոլ հեղինակել է Քրիստիան Կարամբյոն: Անգլիական ակումբի կազմում գոլով աչքի են ընկել Անդրեյ Շևչենկոն, Գուստավո Պոյետը, Վիլյամ Գալլասը և Ֆլորան Մալուդան: 

Խաղից ստացված ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը: 

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել այսպիսի կազմերով՝ 

«Ռեալ» - Սեսար, Կառվալյու, Արբելոա, Մակելելե, Ամավիսկա, Գուտի, Կարամբյո, Բապտիստա, Սանս, Մորյենտես, Ռաուլ

Փոխարինումներ՝ Կոնտրերաս, Նունյես, Յեռո, Ռիվերա, Լյորենտե, Բալբոա, Ալֆոնսո, Կոնգո, Կամպո, Վիկտոր

«Չելսի» - Կուդիչինի, Գալլաս, Դեսայի, Սինկլեյր, Բաբայարո, Բելլետտի, Նյուտոն, Տյագո, Պոյետ, Մալուդա, Շևչենկո

Փոխարինումներ՝ Իլարիու, Կարվալյու, Գրանվիլլ, Ուայզ, Ձոլա, Ֆլո:

Share |

Լրահոս

Loading...