Ռոնալդու. Մենք պատմություն ենք կերտել

20:11 24.06.2019

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընտանիքի հետ հանգստանում է ֆրանսիական Ռիվիերայում, որտեղ հանդիպել է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ:

«Մենք պատմություն ենք կերտել», - գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում Ջորդանի հետ համատեղ լուսանկարի տակ: 

Մի քանի օր առաջ՝ Հունաստանում հանգստանալիս, աստղային պորտուգալացին տեղական հյուրանոցի աշխատակիցներին խնդրել է պահպանել իր անդորրը պապարացիներից և կողմնակի մարդկանցից: Հյուրանոցից դուրս գալուց հետո 34-ամյա հարձակվողը հյուրանոցի անձնակազմին 20 հազար եվրո թեյավճար է թողել:

Հիշեցնենք, որ Կրիշտիանուն 5 անգամ հաղթել է «Ոսկե գնդակը»։ Ջորդանն իր հերթին 6 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն՝ նվաճելով MVP-ի 5 տիտղոս:

 

Share |

Լրահոս

Loading...