Լեգենդար Սան Սիրո մարզադաշտը կքանդվի

17:56 24.06.2019

«Միլանն» ու «Ինտերը» կսկսեն նոր ստադիոնի շինարարությունը։ Այս մասին հայտնել են «Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնին և «Ինտերի» գլխավոր տնօրեն Ալեսանդրո Անտոնելին։

«Մենք կառուցելու ենք նոր «Սան Սիրո»: Հին մարզադաշտի տեղում նոր շինություններ կհայտնվեն», - ասել է Սկարոնին։

Անտոնելոն հաստատել է այդ նախագծին «Ինտերի» մասնակցության մասին տեղեկությունները։

Հիշեցնենք, որ լեգենդար մարզադաշտը կառուցվել է 1899 թվականին:

Share |

Լրահոս

Loading...