Սկալոնի. Նման խոտածածկի վրա հնարավոր չէ խաղալ

10:24 24.06.2019

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին դժգոհ է մնացել «Գրեմիո Արենայի» խոտածածկից: Այս մարզադաշտում Արգենտինան Կոպա Ամերիկայի խմբային փուլի երրորդ տուրում հաղթել է Քաթարին 2-0 հաշվով.

«Կրկին բարձրաձայնեմ խոտածածկի թեման: Ինձ արդեն քննադատել են՝ կարծելով, թե արդարանում եմ: Իսկապես, նման խոտածածկի վրա խաղալն անհնար է:

Ըստ իս՝ լավ երկրորդ խաղակես անցկացրինք: Նույնիսկ նման պայմաններում կարողացանք ճնշել մրցակցին ու գրոհել: Գոհ են, որ դուրս ենք եկել փլեյ-օֆֆ: Տեղ-տեղ լավ ենք խաղում, իհարկե բոլոր առումներով առաջընթացի տեղ կա»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...