Շիրակը վերսկսել է մարզումները

18:53 24.06.2019

Գյումրու «Շիրակը» սկսել է նախապատրաստվել 2019-2020 մրցաշրջանին։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-յան պաշտոնական էջից։ 

Հայտարարության մեջ ասված է, որ այսօր «Շիրակ» ՖԱ-ն վերադարձել է ամառային արձակուրդից և սկսել է 2019/20 թթ․ մրցաշարի նախապատրաստական ուսումնամարզական հավաքը Գյումրու Ֆուտբոլի Ակադեմիայում: Տնային հավաքը կտևի 2 շաբաթ: Այնուհետև «Շիրակի» ֆուտբոլիստները հուլիսի 11-ից մինչև հուլիսի 25-ը կմեկնեն Ռուսաստանի Կրիմսկ քաղաք, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն։ 

Հայաստանի Բարձրագույն նախորդ մրցաշրջանում «Շիրակը», վաստակելով 36 միավոր, զբաղեցրել է 7-րդ տեղը։ 

Share |

Լրահոս

Loading...