Տիգրան Բարսեղյանը պատասխանել է Աստանա տեղափոխվելու մասին լուրերին

13:55 24.06.2019

Ղազախական կայքերը վերջերս շատ են գրում այն մասին, որ «Կայսարի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել «Աստանայում»:

Ղազախական Sports.kz կայքը փորձել է այս մասին տեղեկություն ստանալ Բարսեղյանից:

«Դեռևս ոչինչ չեմ կարող ասել այս թեմայի մասին: Ես նույնպես դեռ չգիտեմ, թե ինչ տեղի կունենա...Ներողություն»,-ասել է հայ հարձակվողը:

Բարսեղյանը Ղազախստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով վեց գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...