Տորես. Ջերարդը լավագույնն է այն ֆուտբոլիստներից, ում հետ խաղացել եմ

22:33 24.06.2019

«Սագան Տոսուի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով հայտնի է «Աթլետիկոյում», «Լիվերպուլում» և «Չելսիում» ունեցած ելույթներով, պատմել է, թե ում է համարում լավագույն ֆուտբոլիստը, ում հետ խաղացել է:

«Ես միշտ ասում եմ, որ լավագույն ֆուտբոլիստը, ում հետ ես երբևէ խաղացել եմ, Սթիվեն Ջերարդն է։ Ի դեմս նրա՝ ես գտա մի ֆուտբոլիստի, որը շարունակում էր իմ խաղը։ Կարծում եմ, որ իմ խաղային մակարդակը տեղափոխվում էր մեկ այլ հարթություն, երբ մենք միասին էինք խաղում։ Շատ կցանկանայի վերադարձնել այդ օրերը», - Տորեսի խոսքը մեջբերում է So Foot-ը։

Տորեսը «Սագան Տոսում» հանդես է գալիս նախորդ տարվա ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը մասնակցել է Ճապոնական Ջեյ-լիգայի 7 խաղի, որոնցում չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով:

Ավելի վաղ Տորեսը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

Share |

Լրահոս

Loading...