Նորաստեղծ Վանն առաջին մարզումն է անցկացրել Չարենցավանում

20:26 25.06.2019

2019/20 մրցաշրջանում Հայաստանի Առաջին խմբի առաջնության սպասվող նորեկներից «Վան» ակումբն այսօր՝ հունիսի 25-ին, առաջին մարզումն է անցկացրել Չարենցավանի մարզադաշտում: Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Այս պահին հայտնի է, որ ակումբի գործադիր տնօրենն ու թիմի գլխավոր մարզիչը լինելու է Կարեն Բարսեղյանը: Իսկ թիմի կազմն առայժմ համալրման փուլում է: Այս պահին դեռևս հրապարակված չէ նաև մարզչական շտաբը: Լուսանկարներում նկատվում է «Արցախի» նախկին գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը:

Ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այսօր կայացած մարզման լուսանկարները, իսկ մեկնաբանություններում հայտնել է, որ թիմում մարզվողների թվում կան մի շարք լեգեոներներ բրազիլիայից, արգենտինայից, աֆրիկյան երկրներից:

Ավելի վաղ ArmSport.am-ին տված հարցազրույցում Կարեն Բարսեղյանը հայտնել էր, որ մարզչական կազմը կձևավորվի մինչև հունիսի 25-ը:

Հիշեցնենք, որ «Վանը» իր տնային խաղերն անցկացնելու է Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում, որն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված է ակումբին:

 

Share |

Լրահոս

Loading...