Նադալը նշել է Ուիմբլդոնի ֆավորիտներին

17:22 25.06.2019

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը նշել է, թե իր կարծիքով ովքեր են Grand Slam շարքի տարվա երրորդ մրցաշարի՝ Ուիմբլդոնի գլխավոր ֆավորիտները:

«Ինձ համար երկու ֆավորիտ կա՝ Ֆեդերերը և Ջոկովիչը: Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ երիտասարդ թենիսիստներին, որոնք վերջին շրջանում բավականին հաջող են հանդես գալիս: Տեսնենք, թե ինչ կլինի Ուիմբլդոնում: Սա յուրահատուկ մրցաշար է. Ուիմբլդոնում ավելի մեծ է անակնկալ տեսնելու հավանականությունը»,- Նադալի խոսքը մեջբերել է Ubitennis-ը:

Ուիմբլդոնը մեկնարկելու է հուլիսի 1-ին: Մրցաշարի գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 6-2, 6-2, 7-6 (7-3) հաշվով հաղթել է Կևին Անդերսոնին:

Share |

Լրահոս

Loading...