Գերդժվար, բայց անցանելի․ Հայաստանում անցկացվեց Սևանի շուրջ 212 կմ փոխանցումավազքը

00:10 25.06.2019

Հանգստյան օրերին Սևանի շուրջ անցկացվեց 212 կմ մրցատարածությամբ փոխանցումավազքը (Savage of Sevan Relay run), որում իրենց մասնակցությունը հաստատել էին 5 խմբեր։

Մասնակից խմբերում, համաձայն կանոնակարգի, կարող էին անդամակցել նվազագույնը երկու և առավելագույնը չորս վազորդով։ Յուրաքանչյուր խումբ պետք է լինի մրցատարածությունում՝ ներկայացված մեկ վազորդով։ Խմբերում մարզիկները միմյանց պետք է փոխանցեն վազելու իրավունքը հենց ճանապարհի վրա և ոչ մի դեպքում նրանք չպետք է բոլորով միասին գտնվեն ուղեկցող մեքենայում։

Մասնակիցները մեկնարկը տվեցին Սևանի թերակղզու մոտակայքում, որտեղ էլ և մեկ օր անց հատեցին եզրագիծը։

Լավագույն արդյունքն ու առաջին հորիզոնականը բաժին հասավ Չորս Էլեմենտ խմբի ներկայացուցիչներին, ովքեր մրցատարածությունը Սևանա Լճի շուրջ հաղթահարեցին 17 ժամ 31 րոպեում, երկրորդը՝ Հայրապետ քառյակն էր՝ 18 ։ 26, իսկ երրորդը Թիմ խումբը, որի կազմում վազում էր նաև Armsport-ի ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը։ Թիմը գրանցեց 18 ժամ 57 րոպե արդյունք։

Մեր լուսանկարիչը հասցրել է նաև ֆոտոշարք պատրաստել։ Լուսանկարներն այստեղ են։

 

Share |

Լրահոս

Loading...