Մինսկ-2019. Անդրանիկ Գալստյանը նույնպես չհաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը

14:24 25.06.2019

Մինսկում ընթացքի մեջ է երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 5-րդ օրը:

Այսօր պայքարի է դուրս եկել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ:

57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը, սակայն քառորդ եզրափակչում պարտություն կրեց ու սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կարող է ստանալ:

Քառորդ եզրափակչում պարտություն է կրել նաև 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը: Մեր ըմբիշը 0-10 հաշվով զիջել է Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Խոցիանիվսկուն:

Եթե ուկրաինացին հասնի մինչև եզրափակիչ, ապա Գալստյանը հաղթի սփոփիչ գոտեմարտում, ապա բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

 

Share |

Լրահոս

Loading...