Մարեյը պատմել է, թե ինչպես 2014-ին ծանրագույն խաղից հետո Մոուրինյուն ողջունեց իրեն

00:45 25.06.2019

Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը Queens Club մրցաշարում տղամարդկանց զուգախաղում Ֆելիսիանո Լոպեսի հետ չեմպիոն հռչակվելուց հետո խոսել է առաջիկա անելիքների մասին։ 

Շոտլանդացի թենիսիստը պատմել է, որ մրցաշարի մարզումներից մեկի ընթացքում նրան այցելել է Ժոզե Մոուրինյուն։ Մարեյը պորտուգալացի մասնագետին տեսնելուց հետո վերհիշել է նրանց հանդիպումը 2014 թվականի ամփոփիչ մրցաշարի ժամանակ։ 32-ամյա թենիսիստը հետաքրքիր մանրամասներ է պատմել այդ հանդիպումից։ 

«Ժոզեն թենիսի մեծ երկրպագու է։ Ես նրա հետ մի քանի անգամ հանդիպել եմ։ 2014 թվականի ամփոփիչ մրցաշարի եզրափակչում ես խաղում էի Ֆեդերերի հետ։ Այդ ժամանակ ես պարտվեցի 0-6, 1-6 հաշվով։ Խաղի միակ գեյմը ես հաղթեցի այն ժամանակ, երբ Ռոջերը երկրորդ սեթում արդեն իսկ հաղթում էր 5-0 հաշվով։ Ռոջերը պարզապես ոչնչացրեց ինձ այդ օրը։

Խաղից հետո հանդերձարան գնալիս ես տեսա Ժոզեին։ Նա եկավ ու շատ ամուր գրկեց ինձ առանց խոսքերի։ Դա շատ հուզիչ պահ էր։ Այդպիսի պահերին մարդիկ փորձում են ճիշտ բառեր գտնել, բայց դա երբեք չի աշխատում։ Ժոզեն ոչ մի բառ չասաց, բայց այդ գրկախառնության միջոցով նա ամեն ինչ փոխանցեց ինձ։ Դա իսկապես հուզիչ պահ էր։ Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ, որ դարձյալ հանդիպեցի նրան։ Մեր խոսակցությունները հիմնականում ֆուտբոլի մասին են լինում»,-Մարեյի խոսքերն է մեջբերում BBC-ն։ 

Հավելենք, որ նույն հարցազրույցի ժամանակ Մարեյը չի հաստատել, որ մասնակցելու է Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի մրցաշարին։ 

Share |

Լրահոս

Loading...