Աթլետիկոն հետաքրքրված է Մանչեսթեր Սիթիի և Այաքսի պաշտպաններով

10:24 25.06.2019

«Աթլետիկոն» մտադիր է մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը  ձեռք բերել ևս մեկ կենտրոնական պաշտպանի։

Marca-ն հայտնում է, որ մադրիդյան ակումբի գլխավոր նպատակը «Էսպանյոլի» կենտրոնական պաշտպան Մարիո Հերմոսոյի տեղափոխությունն է, սակայն նրա տրանսֆերի հարցում դեռևս չի հաջողվում համաձայնության գալ: «Թութակները» ֆուտբոլիստի համար պահանջում են 40 միլիոն եվրո, իսկ մադրիդցիները պատրաստ են վճարել ոչ ավելի, քան 20 միլիոն եվրո:

Այդ իսկ պատճառով «Աթլետիկոն» սկսել է հետաքրքրվել նաև այլ պաշտպաններով։ Մասնավորապես, ակումբի ուշադրության կենտրոնում են հայտնվել Դեյլի Բլինդը («Այաքս») և Նիկոլաս Օտամենդին («Մանչեսթեր Սիթի»): Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հավանություն է տալիս թե հոլանդացու, թե արգենտինացու թեկնածություններին:

Share |

Լրահոս

Loading...