Չիլիի հավաքականի պաշտպանը ոտքով հարվածել է դաշտ ներխուժած երկրպագուին (տեսանյութ)

10:08 25.06.2019

Չիլիի և Ուրուգվայի հավաքականների միջև Ամերիկայի Գավաթի խաղարկության վերջին տուրի խաղի ժամանակ խաղադաշտ է դուրս եկել երկրպագուն՝ աքլորի դիմակով:

Խաղը դադարեցվել է և շուրջ երկու րոպե երկրպագուն վազել է ամբողջ դաշտով՝ փախչելով բոլոր ստյուարդներից և մարզադաշտի աշխատակիցներից:

Չիլիացիների պաշտպան Գոնսալո Խարան ոտքով հարվածել է երկրպագուին և վերջինիս ձերբակալել են։ Ուրուգվայցի ֆուտբոլիստները պահանջել են հեռացնել Խարային ոչ մարզական վարքի համար։ Մրցավարը զերծ է մնացել որևէ քարտ ցույց տալուց։

Share |

Լրահոս

Loading...