Ամերիկայի գավաթ. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր զույգերը

08:42 25.06.2019

Բրազիլիայում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությունում ավարտվել են խմբային մրցաշարի բոլոր խաղերը: Այդ իսկ պատճառով արդեն հայտնի են մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։ 

Բրազիլիա-Պարագվայ (հունիսի 28, 04: 30)

Վենեսուելա-Արգենտինա (հունիսի 28, 23: 00)

Կոլումբիա-Չիլի (հունիսի 29, 03:00)

Ուրուգվայ-Պերու (հունիսի 29, 23:00)

Մրցաշարի 1/2 եզրափակիչում առաջին զույգի հաղթողը կհանդիպի երկրորդ, իսկ երրորդը՝ չորրորդ զույգի հաղթողի հետ: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում:

Մրցաշարի գործող գավաթակիրը Չիլիի հավաքականն է, որը 2016-ին հաղթել է Արգենտինայի հավաքականին: 

Share |

Լրահոս

Loading...