Կոուտինյո. Չգիտեմ, կշարունակեմ հանդես գալ Բարսելոնայի կազմում, թե ոչ

10:58 25.06.2019

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեկնաբանել է կատալոնական ակումբից հեռանալու մասին լուրերը:

«Ես պայմանագիր ունեմ «Բարսելոնայի» հետ։ Մտադիր եմ մեծ հաղթանակների հասնել այս ակումբում։ Այժմ ես Բրազիլիայի հետ մասնակցում եմ Կոպա Ամերիկային և ամբողջությամբ կենտրոնացած եմ դրա վրա:

Դեռ չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում: Շատ բաներ, որոնք հայտնվում են լրատվամիջոցներում իմ մասին՝ սուտ են: Բայց ինչ վերաբերում է իմ հետագա կարիերային, չգիտեմ, կշարունակեմ հանդես գալ Բարսելոյանի կազմում, թե ոչ», - Կոուտինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

«Բարսելոնան» բրազիլացուն «Լիվերպուլից» ձեռք է բերել 2018-ի հունվարին 142 միլիոն եվրոյով։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

Share |

Լրահոս

Loading...