Իտալական գրանդը հետաքրքրված է Դանի Ալվեսի ծառայություններով

11:20 25.06.2019

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը, ով ամռանը ՊՍԺ-ից հեռանալուց հետո կդառնա ազատ գործակալ, կարող է կրկին հայտնվել Իտալիայում:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, 36-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում, որտեղ նրան ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Մասնագետը Ալվեսին համարում է աջ պաշտպանի իդեալական թեկնածու իր նախընտրած 3-5-2 սխեմայում։ Կոնտեն իր ցանկության մասին արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ Ալվեսն արդեն հանդես է եկել Իտալիայում 2016/17 մրցաշրջանում։ Այդ ժամանակ նա պաշտպանում էր «Յուվենտուսի» գույները, որի հետ նվաճեց չեմպիոնական տիտղոսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալվեսը չի երկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որը լրանում է հունիսի վերջին: Հաղորդվում էր, որ բրազիլացին կարող է վերադառնալ «Բարսելոնա», սակայն, ԶԼՄ-ների վերջին տեղեկություններով, կապտանռնագույնները հետաքրքրված չեն նրա ծառայություններով:

Share |

Լրահոս

Loading...