Դերբին թույլատրել է Լեմպարդին բանակցել Չելսիի հետ

15:26 25.06.2019

«Դերբի Քաունթին» իր պաշտոնական կայքում հանդես է եկել թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի ապագայի վերաբերյալ հայտարարությամբ:

«Ակումբը հայտարարում է, որ Ֆրենկ Լեմպարդին թույլ է տրվել բանակցություններ վարել «Չելսիի» հետ՝ մարզիչի թափուր պաշտոնի համար հնարավոր նշանակման հետ կապված։

Հաշվի առնելով երկու ակումբների մոտ մրցաշրջանի նախապատրաստական փուլի մեկնարկը՝ հույս ունենք, որ կողմերին կհաջողվի արագ ավարտել բանակցությունները։ Ակումբը հետագայում մտադիր չէ այս թեմայով հայտարարություններ անել», - ասվում է «Դերբիի» հաղորդագրության մեջ։

Share |

Լրահոս

Loading...