Սիմեոնե․ Միգուցե Մեսսին ուզում է հաղթել Աշխարհի առաջնությունը, բայց նա միայն մրցակցում է Ռոնալդուի հետ

23:49 25.06.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Արգենտինայի հավաքականի և նրա ավագ Լիոնել Մեսսիի մասին։ 

«Մեսսիի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրան ոչինչ չի հետաքրքրում, նա պարզապես ուզում է հաղթել։ Վալվերդեն օգտագործում է 4-4-2 մարտավարությունը, Էնրիկեն երբեմն խաղում էր 3-5-2-ով, դե իսկ ահա Գվարդիոլան խաղում էր 4-3-3-ով, բայց անկախ մարտավարությունից Մեսսին միշտ ցուցադրել է իր բարձր մակարդակի խաղը։

Բոլորը կարծում են, որ նա մրցակցում է Մարադոնայի հետ, սակայն ես կարծում եմ, որ նա մրցակցում է միայն Ռոնալդուի հետ։ Նրանց մրցակցությունը երկուսին էլ ավելի լավը դարձրին։

Գուցե Մեսսին ուզում է հաղթել Աշխարհի առաջնությունը կամ Ամերիկայի գավաթը, բայց նա միայն մրցակցում է Ռոնալդուի հետ որոշելու համար, թե ով է նրանցից լավագույնը»,-Սիմեոնեի խոսքերն է մեջբերում La Nacion-ը։ 

Հիշեցնենք, որ Կոպա Ամերիկա-2019-ում Արգենտինայի հավաքականը դժվարությամբ հաղթահարեց խմբային փուլի արգելքը։ Քառորդ եզրափակչում «ալբիսելեստեն» մրցելու է Վենեսուելայի ընտրանու հետ։ 

Share |

Լրահոս

Loading...