Էմիլ Եղիազարյանը տեղափոխվեց Գանձասար-Կապան

18:29 25.06.2019

«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Ինչպես տեղեկանում ենք ակումբի Facebook-յան պաշտոնական էջից, թիմի շարքերն է համալրել երիտասարդ կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը։

Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր։

Եղիազարյանը Երևանի «Բանանցի» սան է, իսկ նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Արցախում», որի կազմում անցկացրել է 28 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։

Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում «Գանձասար-Կապանը» զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը վաստակած 38 միավորով։  

Share |

Լրահոս

Loading...