Մինսկ-2019. Գարիկ Բարսեղյանը պարտվեց քառորդ եզրափակչում

13:34 25.06.2019

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Գարիկ Բարսեղյանը պարտվեց Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի 57 կգ քաշային մրցումների քառորդ եզրափակչում:

Բարսեղյանի մրցակիցն էր Ռուսատանի ներկայացուցիչ Զավուր Ուգուևը, որին զիջեց 0-10 հաշվով: Եթե ռուս ըմբիշը հասնի եզրափակիչ, ապա Բարսեղյանը հնարավորություն կստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնել բրոնզե մեդալի համար:

Մեր ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթել էր Անդրեj Դուկովին:

Ազատ ոճում այսօր պայքարի է դուրս եկել նաև 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը: Նա դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Ալեքսանդր Խոցիանիվսկու հետ:

 

Share |

Լրահոս

Loading...