Փյունիկը ևս մեկ սանի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց

19:37 25.06.2019

«Փյունիկը» հերթական պայմանագիրն է ստորագրել իր ակադեմիայի սանի հետ:

Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ 17-ամյա Գրենիկ Պետրոսյանը կշարունակի ելույթները «Փյունիկի» կազմում:

Ֆուտբոլիստն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել: Նշվում է, որ այն երկարաժամկետ է: Պայմանագրի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ «Փյունիկը» պրոֆեսիոնալ պայմանագիր էր ստորագրել նաև Արսեն Գյուլամբարյանի հետ:

Share |

Լրահոս

Loading...