Հայտնի է՝ երբ Բարսելոնան ավարտին կհասցնի Գրիզմանի տրանսֆերը

18:05 25.06.2019

«Բարսելոնան» ավարտին կհասցնի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը 120 միլիոն եվրոյի դիմաց, այն բանից հետո, երբ հուլիսի 1-ին ուժի մեջ կմտնի նրա պայմանագրով սահմանված կետը վաճառքի մասին:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը համաձայնեցվել էր 2 ամիս առաջ, բայց գործարքի ավարտը կապված էր հրաժարագնի մասին կետի հետ, ինչն էլ հանգեցրեց տեղափոխության ձգձգմանը: 

Հիշեցնենք, որ Գրիզմանը մայիսին հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Աթլետիկոյից» հեռանալու մասին: Ընդ որում, ֆուտբոլիստը չէր նշել, թե որ ակումբում է շարունակելու կարիերան, իսկ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ նա նախնական պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ: Մադրիդյան ակումբի հետ ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

Ավարտված մրցաշրջանում Գրիզմանը ակումբային մակարդակում 48 խաղ է անցկացրել: Նրա ակտիվում 21 գոլ է և 10 արդյունավետ փոխանցում: 

Share |

Լրահոս

Loading...