Միջազգային օլիմպիական կոմիտեն տարեկան 1,5 միլիարդ դոլար է ծախսում սպորտի զարգացման վրա

18:18 25.06.2019

Միջազգային օլիմպիական կոմիտեն տարեկան 1,5 միլիարդ դոլար է ծախսում սպորտի զարգացման համար։ Այս մասին Լոզանում կայացած ՄՕԿ 134-րդ նստաշրջանի ժամանակ ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Տոմաս Բախը։ 

«Ֆինանսական կայունությունը թույլ է տալիս մեզ աջակցելու սպորտի զարգացմանը աշխարհի տարբեր ծայրերում։ Տարեկան մենք 1,5 միլիարդ դոլար ենք ծախսում սպորտի զարգացման վրա։

Մենք մեր ֆինանսական կայունությունը դիտարկում ենք ոչ թե որպես անձնական նպատակի իրականացում, այլ դիտարկում ենք որպես իրողություն, որը հնարավորություն է ընձեռում ի կատար ածելու մեր գլխավոր նպատակը՝ այն է՝ սպորտի զարգացումն ու տարածումը ողջ աշխարհում։ Հենց դրանով ենք մենք տարբերվում կոմերցիոն կազմակերպություններից»,-Բախի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Տոմաս Բախը զբաղեցնում է Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը 2013 թվականի դեկտեմբերի 10-ից։ 

Share |

Լրահոս

Loading...