Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը հաղթանակով մեկնարկեց

15:46 25.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 5-րդ օրը պայքարը սկսել են բռնցքամարտիկները:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մեր բռնցքամարտիկը 1/8 եզրափակչում հաղթել է իսպանացի Քրիստիան Վասկեին: Մենամարտն ավարտել է 5-0 հաշվով:

Քառորդ եզրափակչում Տոնականյանի մրցակիցը կլինի Մաիետա Ֆրանչեսկո-Կալում Ֆրենչ զույգի հաղթողը:

Բռնցքամարտիկներից այսօր ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ):

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ից

Share |

Լրահոս

Loading...