Կարեն Տոնականյան․ Այստեղ պատասխանատվությունն ավելի մեծ է

17:10 25.06.2019

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում հաղթանակով է մեկնարկել: Մեր մարզիկը մեկնաբանություն է տվել  ՀԱՕԿ լրատվականին:

Հունիսի 25-ին Տոնականյանը 5։0 հաշով առավելության էր հասել իսպանացի Քրիստիան Վասկեսի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

«Ընկերներս ավելի շուտ էին մեկնարկել ու բարդ էր անընդհատ սպասել, ձանձրալի է, ցանկանում ես մենամարտել։ Առաջին մենամարտը շատ կարևոր է, քանի որ միշտ բարդ է լինում։Ես մեծ ռինգում եղել եմ և չէի ասի, թե Եվրոպական խաղերի հետ տարբերությունը մեծ է: Ուղղակի այստեղ ավելի մեծ է պատասխանատվությունը, եւ դա ինչ-որ առումով խանգարում է»,- նշեց Կարեն Տոնականյանը։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի բրիտանացի Ֆրենչ Քալումը։

Share |

Լրահոս

Loading...