Կոմպանին՝ Չելսիին. Լեմպարդը հենց նա է, ով պետք է ձեզ

23:40 25.06.2019

«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Վենսան Կոմպանին կարծիք է հայտնել Ֆրենկ Լեմպարդի՝ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու տարբերակի մասին: 

«Նշանակեք Լեմպարդին: Նա հենց այն մեկն է, ով պետք է ձեզ: Ֆրենկը հրաշալի տղա է, որից ես ինքս շատ բան եմ սովորել: Նա «Մանչեսթեր Սիթի» եկավ հասուն տարիքում և իրեն դրսևորեց իբրև գերազանց պրոֆեսոինալ: Ֆրենկը բարձր նշաձող էր սահմանել: Լեմպարդը տրամաբանական ընտրություն է «Չելսիի» համար, և ես լիովին աջակցում եմ նրա թեկնածությունը», - Կոմպանիի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեմպարդը, որն այժմ գլխավորում է «Դերբի Քաունթին», բանակցություններ է վարում «Չելսիի» հետ:

40-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է 2018 թվականի մայիսի վերջին: Նրա նորամուտի մրցաշրջանում «Դերբին» զբաղեցրեց Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: Թիմը ԱՊԼ-ում հանդես գալու իրավունքի համար պայքարում հասավ մինչև փլեյ-օֆֆ, որտեղ զիջեց «Ասթոն Վիլային»:

Share |

Լրահոս

Loading...