Անգլիական ակումբի ներկայացուցիչը առաջարկել է Տոտիին վերսկսել ֆուտբոլիստի կարիերան

21:47 25.06.2019

Ֆրանչեսկո Տոտիի՝ «Ռոմայի» համակարգից հեռանալուց օրեր անց անգլիական ակումբը առաջարկել է լեգենդար իտալացուն վերսկսել ֆուտբոլիստի կարիերան։ Խոսքը «Լիդսի» մասին է։ Ակումբի կառավարության ներկայացուցիչ Անդրեա Ռադրիցանին առաջարկել է Տոտիին վերսկսել ֆուտբոլիստի կարիերան։ 

Առաջարկի մասին հայտնել է իտալացի նախկին ֆուտբոլիստ, Ֆրանչեսկո Տոտիի ընկեր Մարկո Բորիելոն, ճիշտ է, վերջինս չի ասել, թե որ թիմի մասին է խոսքը, սակայն ԶԼՄ-ները պնդում են, որ այդ ակումբը «Լիդսն» է։ 

«Ես գիտեմ, որ անգլիական ակումբներից մեկի ներկայացուցիչը առաջարկել է Տոտիին վերսկսել ֆուտբոլիստի կարիերան։ Ռադրիցա՞նին է դա արդյոք։ Ես չգիտեմ»,-Բորիելոյի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Տոտին հեռացավ «Ռոմայի» տեխնիկական տնօրենի պաշտոնից ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ 

Share |

Լրահոս

Loading...