Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում

23:06 25.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը:

Այսօր՝ մրցումային հինգերորդ օրը, պայքարը շարունակել է բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը:

Մեր մարզուհին ընդգրկված է A խմբում: Երկրորդ խաղում Լիլիթը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ։ Լիլիթը հիասքանչ հանդիպում անցկացրեց։ Առաջին սեթում հայ մարզուհին հաղթեց 21-15 հաշվով։ Երկրորդ սեթում չնայած միավորների մեծ տարբերությամբ զիջելուն՝ Լիլիթը կարողացավ կամային բարձր հատկանիշներ դրսևորել և հաղթել 23-21 հաշվով։ 

Հիշեցնենք, որ երեկ Լիլիթ Պողոսյանը 0-2 հաշվով պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային։

Խմբի առաջատարը Դանիայի ներկայացուցիչ Լին Կյաերսֆելդն է, ով երկրորդ խաղում նույնպես առավելության է հասել այս անգամ արդեն Կեսենիա Պոլիկարպովայի նկատմամբ։ Վաղը Լիլիթը մրցելու է հենց դանիացի մարզուհու հետ։ 

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ 

Share |

Լրահոս

Loading...