Լոռին հայտարարեց ևս մեկ բրազիլացու տրանսֆեր

22:40 25.06.2019

Վանաձորի «Լոռին» նորանշանակ մարզիչ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ շարունակում է թիմի համալրումները: Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդել է օրվա երկրորդ տրանսֆերի մասին: 

«Լոռիի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բրազիլացի պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն համալրել է հայկական թիմի կազմը:

27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է էստոնական «Նիմմե Կալյու» ակումբում, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն: Կոնստանցիոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև պորտուգալական ու բրազիլական մի քանի ակումբներում։

Հայկական ակումբը Գուստավոյի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Share |

Լրահոս

Loading...