Տորեյրան Արսենալի ղեկավարությանը խնդրել է բաց թողնել իրեն Միլան

01:17 25.06.2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է հեռանալ ակումբից։ 

Ինչպես տեղեկացնում է Sportsmole-ն, 23-ամյա ուրուգվայցին խնդրել է «զինագործների» ղեկավարությանը բաց թողնել իրեն «Միլան»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» պատրաստ է դիտարկել Տորեյրայի համար արված առաջարկները, եթե դրանք լինեն 45 միլիոն ֆունտի չափ։ 

Ավարտված մրցաշրջանում Լուկաս Տորեյրան մասնակցել է 50 հանդիպման «Արսենալի» կազմում։ Այդ խաղերում 2 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում է կատարել։ 

Տորեյրան հանդես է գալիս հյուսիսլոնդոնյան ակումբի կազմում 2018 թվականից։ 

Share |

Լրահոս

Loading...