Բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուսը տեղափոխվել է Լոռի

19:00 25.06.2019

Վանաձորի «Լոռին» նոր համալրում ունի։ Բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոն տեղափոխվել է «Լոռի»:

26-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել բրազիլական «Բատատայիս» ակումբից: Մաթեուսը հանդես է եկել նաեւ իր երկիրը ներկայացնող «Տաուբատե», «Սանտո Անդրե», «Ավայի» թիմերում: Կողմերի միջեւ կնքվել է երկու տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լոռին» հայտարարեց նոր գլխավոր մարզչի անունը։ Թիմը գլխավորեց իսպանացի Դավիդ Կամպանյան։ Վանաձորյան ակումբը նախորդ մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբում զբաղեցրել է 5-րդ տեղը։ 

Share |

Լրահոս

Loading...