Փորձագետներ. Մեսսիի՝ միջազգային կարիերան ավարտելու շանսերն աճում են

21:04 25.06.2019

Copa America-2019-ում ավարտվել է խմբային փուլը: Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ կարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ: Սակայն փորձագետները կարծում են, որ Լիոնել Մեսսիին և ընկերները հազիվ թե կարողանան հաղթել մրցաշարը, իսկ դա նշանակում է՝ մեծանում է այն բանի հավանականությունը, որ Ալբիսելեստեի աստղային հարձակվողը կհայտարարի միջազգային կարիերայի ավարտի մասին: 

Մինչև հուլիսի 15-ը Մեսսիի՝ հավաքականում կարիերան ավարտելու վրա խաղադրույք կատարելու գործակիցը 4.00 է, ինչը հավասար է 23 տոկոս հավանականության: Մրցաշարի մեկնարկից առաջ նման իրադարձության վրա խաղադրույք կատարել հնարավոր էր 5.80 գործակցով: Իսկ հավանականությունը, որ Մեսսին նման հայտարարություն չի անի, գնահատվում է 1.20 գործակցով (77 տոկոս): 

Ամերիկայի Գավաթի խմբային փուլում Լիոնել Սկալոնիի թիմը 0-2 հաշվով պարտվեց Կոլումբիային, հետո ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Պարագվայի հավաքականի հետ ու հաղթեց Քաթարի ընտրանուն 2-0 հաշվով: Քառորդ եզրափակչում Արգենտինան կխաղա Վենեսուելայի հետ: Իսկ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում կհանդիպի Ուրուգվայ - Պերու զույգի հաղթողի հետ:

Share |

Լրահոս

Loading...