Մեսսին քննադատել է Բրազիլիայի մարզադաշտերի խոտածածկերի որակը

09:10 25.06.2019

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Քաթարին 2:0 հաշվով հաղթելուց հետո քննադատել է բրազիլական ստադիոններում խոտածածկերի որակը:

«Բոլոր դաշտերը, որտեղ մենք խաղում էինք, վատ որակի էին։ Գնդակը շատ էր բարձրանում գետնից և պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի կարողանաս կառավարես այն: Այսպես դժվար է խաղալ:

Վստահ եմ, որ պետք է բարելավենք մեր խաղը։ Մեզ պետք էր հաղթանակ, որպեսզի անցնեինք հաջորդ փուլ և մենք դա արեցինք։ Այժմ մեկնարկում է Ամերիկայի նոր գավաթը և մենք այլևս սխալվելու իրավունք չունենք։ Վենեսուելայի հետ խաղում մենք պետք է ավելի լավ խաղանք, քանի որ նրանց թիմը հստակ պատկերացում ունի, թե ինչ է անում խաղադաշտում»,-արգենտինացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին տուրում Արգենտինան 2-0 հաշվով հաղթանակի հասավ Քաթարի ընտրանու նկատամամբ և դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ կմցրի Վենեսուելայի հավաքականի հետ:

Share |

Լրահոս

Loading...