Միջազգային օլիմպիական կոմիտեի եկամուտները 2018 թվականին կազմել են 2,2 միլիարդ դոլար

17:18 25.06.2019

2018 թվականի ընթացքում Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) եկամուտները կազմել են 2,2 մլրդ դոլար: Այս մասին ասված է կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվության մեջ, որը ներկայացվել է Լոզանի ՄՕԿ-ի նստաշրջանում:

2018 թվականին Հարավային Կորեայի Փխենյան քաղաքը ընդունել է Ձմեռային Օլիմպիական խաղերը։ ՄՕԿ-ի Ամենամեծ եկամուտը հեռուստատեսային իրավունքների իրացումն է (1,43 մլրդ դոլար), երկրորդ տեղում՝ մարքեթինգային իրավունքների իրացումը (550 մլն դոլար):

Կազմակերպության ծախսերը նախորդ տարի կազմել են 2,07 մլրդ դոլար: Ծախսերի հիմնական մասը բաժին է ընկել ազգային օլիմպիական կոմիտեների, միջազգային ֆեդերացիաների, խաղերի կազմկոմիտեների աջակցությանը: ՄՕԿ-ի շահույթը 2018 թվականին կազմել է 165 մլն դոլար:

Share |

Լրահոս

Loading...