Մարզչական անփութություն. հայ թիավարողները որակազրկվել են Մինսկում

14:12 25.06.2019

Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Մարաբյանը և Արա Վիրաբյանը ձախողել են Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի թիավարության մրցաշարի երկտեղանոց կանոեի 1000 մետրի մրցումները:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մեկնարկից առաջ մարզիկները պետք է ակտիվացնեին հավատարմագրերը և ընդգրկվեին վերջնական հայտացուցակում, սակայն մարզիչի անուշադրության պատճառով չեն արել դա եւ որակազրկվել են:

Այնուամենայնիվ, հայ մարզիկները դուրս են եկել մեկնարկի և անցել տարածությունը, սակայն նրանց գրանցած արդյունքը չի արձանագրվել։

Share |

Լրահոս

Loading...