Մինսկ-2019․ Պայքարը սկսում են ըմբիշները. օր 5-րդ

11:50 25.06.2019

Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի մրցումային 5-րդ օրը Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բռնցքամարտի, ազատ ոճի ըմբշամարտի, թիավարության եւ բադմինտոնի մրցումներում:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից հայտնում են, որ թիավարողներից պայքարի մեջ կմտնեն Արա Վիրաբյանն ու Դավիթ Մարաբյանը, որոնք հանդես կգան երկտեղանոց կանոեի 1000 մետրում։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 11։17-ին։

Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը երկրորդ հանդիպումը կանցկացի Երևանի ժամանակով 22-10-ին:

Բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ): Մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին։

Ազատ ոճային ըմբիշներից գորգ դուրս կգան Գարիկ Բարսեղյանը (57կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։ Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:00-ին։

Share |

Լրահոս

Loading...