Մինսկ-2019. Գարիկ Բարսեղյանը մեկնարկեց հաղթանակով

12:32 25.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր մեկնարկել է երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 5-րդ օրը:

Այսօր պայքարի են դուրս եկել ըմբշամարտիկները: Ազատ ոճի 57 կգ քաշային կարգում գորգ է դուրս եկել Գարիկ Բարսեղյանը:

Մեր ըմբիշը 1/8 եզրափակչում 3-1 հաշվով հաղթել է ռումինացի Անդրեի Դուկովին: Քառորդ եզրափակչում Բարսեղյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Զավուր Ուգուևի հետ:

Այսօր պայքարը կսկսի նաև 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը կլինի Ավստրիայի ներկայացուցիչ Յոհաննես Լյուդեշերը:

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի

Share |

Լրահոս

Loading...