Նադալը քննադատել է Ուիմբլդոնի կազմակերպիչներին

13:09 25.06.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դժգոհություն է հայտնել, որ Ուիմբլդոնի կազմակերպիչները մասնակիցների խաղացանկի ձևավորման գործընթացում հաշվի չեն առնում վարկանիշային աղյուսակները:

«Ուիմբլդոնը միակ մրցաշարն է, որտեղ կազմակերպիչները անում են այն ամենը, ինչ ցանկանում են։ Կարևոր չէ, ես մրցաշարի երկրորդ թե երրորդ համարն եմ լինելու։ Ամեն դեպքում պետք է հնարավորինս լավ հանդես գամ և պայքարեմ յուրաքանչյուր խաղում հաղթանակ իհասնելու համար։

Բայց այն, որ Ուիմբլդոնում այդպես են վարվում ցանկի հետ, ինձ ճիշտ չի թվում։ Եվ ոչ միայն ինձ, այլ թենիսիստներ նույնպես այդպես են մտածում։ Այստեղ չեն հարգում այն կարգավիճակը, որը խաղացողները վաստակել են մրցաշրջանի ընթացքում», - Նադալի խոսքը մեջբերում է Tenis en Movistar-ը։

Ուիմբլդոնի հանդիպումները կմեկնարկեն հուլիսի 1-ին։ Գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է։

Share |

Լրահոս

Loading...