Հայտնի է 2018/19 մրցաշրջանում NBA-ի ամենաարժեքավոր խաղացողի անունը

10:34 25.06.2019

NBA-ի 2018/19 մրցաշրջանի փակման հանդիսավոր երեկոյին հայտարարվել է առաջնության ամենաարժեքավոր խաղացողի անունը:

Այն դարձել է «Միլուոկիի» հարձակվող Յանիս Ադետոկունբոն։

Մրցանակի համար պայքարում 24-ամյա հույն բասկետբոլիստը շրջանցել է «Հյուսթոնի» պաշտպան Ջեյմս Հարդենին և «Օկլահոմայի» հարձակվող Փոլ Ջորջին:

Նախորդ մրցաշրջանում Ադենտոկունբոն մեկ խաղում միջինը հավաքել է 27,7 միավոր, կատարել է 12,5 անդրադարձ և 5,9 փոխանցում:

«Միլուոկին» առաջնության արդյունքներով դարձել է լավագույն թիմը ՝ 82 խաղում տանելով 60 հաղթանակ: Փլեյ-օֆֆում թիմը Արևելյան գոտու եզրափակչում պարտվեց ապագա չեմպիոն «Տորոնտոյին» (2-4):

Նշենք նաև, որ լավագույն վեցերորդ խաղացող է ճանաչվել «Լոս Անջելես Կլիպերսից» Լուիս Ուիլյամսը: Պաշտպանական պլանի լավագույն խաղացող է ճանաչվել Ռուդի Գոբերը «Յուտայից»:

Share |

Լրահոս

Loading...