Նեյմարը առանց քննարկման ընդունել է Բարսելոնայի առաջին առաջարկը

12:16 25.06.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։

Բրազիլացուն հաջողվել է համաձայնեցնել պայմանագրի կետերը կատալոնական ակումբի հետ: Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով, ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 24 միլիոն եվրո՝ մոտավորապես նույնքան, որքան մինչև ՊՍԺ տեղափոխվելն էր:

Փարիզում Նեյմարը տարեկան ստանում է գրեթե 37 միլիոն եվրո: Նշվում է, որ ֆուտբոլիստը առանց քննարկման համաձայնել  է «Բարսելոնայի» առաջին իսկ առաջարկին, քանի որ շատ է ցանկանում վերադառնալ Կատալոնիա: 27-ամյա բրազիլացին հասկանում է, որ իր տրանսֆերը թանկ կնստի կատալոնական ակումբի վրա և չի ցանկանում նոր խոչընդոտներ ստեղծել:

Ավարտված մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...