ՊՍՎ-ի սանը տեղափոխվեց Արարատ-Արմենիա

15:52 25.06.2019

«Արարատ-Արմենիան» նոր ձեռքբերում ունի:

Թիմի շարքերը համալրել է մարոկացի 31-ամյա պաշտպան Ռուժդի Աշենտեն: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամլո ծառայությունը:

Ռուժդին հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» սան է: Հանդես է եկել հոլանդական «Ցվոլե», «Վիտեսս», «Վիլլեմ II» և մի շարք այլ ակումբներում: «Ցվոլեյի» կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Մարոկկոյի ազգային հավաքականում:

Share |

Լրահոս

Loading...